ԽՈՍՔ
November 20, 2008, 11:41:00 AM *
Welcome, Guest. Please login or register.
Did you miss your activation email?

Login with username, password and session length
News: Կինոդիտում հինգշաբթի. The Century of the Self
 
   Home   Help Search Login Register  
Pages: [1]
  Print  
Author Topic: ՀԱՐՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ  (Read 472 times)
groul
Administrator
Մասնակից
*****
Posts: 727


View Profile WWW
« on: July 16, 2008, 02:57:07 PM »

Այստեղ՝ գրեթե առանձ փոփոխությունների կրկնօրինակում եմ քիչ առաջ իմ մատյանում արված գրառումը.

Հայ բլոգերներից մեկը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր նախագահության 100 օրը լրանալուց հետո պատասխանել հասարակայնության հարցերին։ Չեմ իմացել այդ խոստումի մասին, բայց եթե հիշում եք, մարտ ամսին Կենդանի Մատյանում բլոգերները ահագին հարցեր էին հավաքել ՀՀ նախագահին տալու համար, թեպետ հարցերի մի մասը այդպես էլ մնաց անպատասխան։ Իմ կարծիքով, ի սկզբանե չարժեր բոլոր հարցերին պատասխանել, որովհետև լրիվ տխմարություններ էլ կային, ափսոս էր այդ ժամանակը։ Ինչևէ, այնժամ ես այդպես էլ հարցեր չտվեցի, որովհետև... չէ, «որովհետև» չգիտեմ։ Երևի այն պատճառով, որ դեռ վաղ էր լուրջ պատասխաններ ակնկալելու, ոչ էլ առանձնապես հույս ունեի, որ պատասխան կստանամ իսկապես սուր ու տհաճ հարցերին (խոսքս մանկամիտ «ինչ գույնի գիրք եք կարդում» էշությունների մասին չէ, այլ իսկապես կարևոր հարցերի)։

Հիմա՝ վերջին երեք ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններից հետո իմ մոտ արդեն հարցեր կան։ Լուրջ հարցեր։ Հույս ունեմ, որ նախագահականում նորից կհիշեն Սերժ Սարգսյանի բլոգի մասին ու մի գուցե կանդրադառնան իմ հարցերին։

Դեռ կմտածեմ եմ վերջնական ձևակերպումների վրա, բայց ամենից շատ ինձ հուզում են.

1. Արցախի ազատագրված տարածքի ու անընդհատ ակնարկվող տարածքային զիջումների հարցը։

2. Հայ-թուրքական հարաբերությունների, այդ թվում և Գյուլին ՀՀ հրավիրելու իմ կարծիքով շատ վնասակար քայլը։

3. Պետական կառույցների տեղեկատվական պաշտպանվածության հարցերը։ (Ի դեպ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան կայքը երեկվա դրությամբ դեռ վնասազերծված չէր։)

4. Ի՞նչ քայլեր են արվում ՀՀ իշխանությունների կողմից՝ թուլացնելու համար Միջազգային Արտարժույթային Հիմնադրամի (IMF), Համաշխարհային Բանկի (World Bank) ու նմանատիպ այլ կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանի տնտեսության ու ներքին քաղաքականության վրա։

Եթե ավելի հաջող, հետաքրքիր ու ամենագլխավորը՝ ԿԱՐԵՒՈՐ հարցեր ունեք՝ մեկնաբանություններում ավելացրեք։
Logged
Նաիրի Հոխիկյան
Amar-2008
Սկսնակ
**
Posts: 131


View Profile
« Reply #1 on: July 17, 2008, 11:27:25 AM »

Նախագահի պաշտոնն ստանձնելուց  օրեր անց պարոն Սարգսյանը խոստացավ, որ մեր երկրի առաջնահերթ խնդիրներից է լինելու տեղեկատվական քաղաքականության մշակումը և համապատասխան կառույցների ստեղծումը: Նույնը Սերժ Սարգսյանի անունից դրանից հետո ինձ ասաց նաև Արմեն Աշոտյանը:
Կուզեի իմանալ` ինչ ընթացքի մեջ է այդ խոստումը:
Logged
ssk
Amar-2008
Մասնակից
***
Posts: 481


View Profile
« Reply #2 on: July 17, 2008, 06:26:55 PM »

Պարո´ն նախագահ,
Ինչու՞ մարտի 1-ի իրադարձություններից հետո չձերբակալվեցին դրանց հիմնական կազմակերպիչներ (մոտ 10 մարդ, այդ թվում ԼՏՊ, ՆՓ, ԽՍ), այլ կալանավորվեցին հիմնականում անմեղ կամ թեթև հանցանքներ կատարած անձինք: Ինչու՞ է ՆՓ ազատության մեջ, և ընդ որում իր ապապետական քարոզներն է անում Հայկական Ժամանակ թերթում:
Ինչու՞ չի ձերբակալվում ԼՏՊ-ն:
Ինչու՞ եք թույլ տալիս, որպեսզի Հյուսիսային պողոտան վերածվի Ֆիրդուսի շուկայի հորեղբոր որդին:
Ինչու՞ ռեալ քայլեր չեն արվում IP տեխնոլոգիաների զարգացման հարցում:
Ինչու՞ չի մոդեռնացվում և կատարելագործվում ՀՀ պետական կառույցների կայքերը:
Ինչու՞ անիմաստ ելույթ ունեցաք Բազե հավաքին:
Ինչու՞ է ԱԱԾ զբաղված լոկ մի քանի դասախոսների հետապնդելով:
Ինչու՞ է աղմկում գետը!!!!!
Logged
groul
Administrator
Մասնակից
*****
Posts: 727


View Profile WWW
« Reply #3 on: July 17, 2008, 06:59:27 PM »

Ինչու՞ է աղմկում գետը!!!!!

Էս վերջինը Կենդանի Մատյանում նախորդ հարցազրույցին էլ տրվեց։ Չեմ հիշում հաստատ, բայց կարծես թե պատասխանեց այդ հարցին Smiley))
Logged
ՎարդանՄ
Նորեկ
*
Posts: 54


View Profile WWW
« Reply #4 on: July 18, 2008, 09:43:07 AM »

Էտի իմ հարցներ Smiley  Մի հատ ընկեր ունեմ, միշտ էտ հարցնա տալիս, Ես էլ միշտ մի նոր պատասխան եմ տալիս:

Իրան դենցա դզում:
Գետա էլի, էլ ուրիշ ինչ պետքա անի
Վռազումա, աղմուկնել իրա սիգնալ տալու ձեվնա
Մենակա, սերենադա երգում որ մտնես մեջը խեղդի քեզ
...

Չեմ կարծում Սերժը պատասխանելա: Բայց հիմա այդ հարցի ժամանակը չի, ավիլի կարեվոր հարցեր կան:

Ջավախքի մասին շատ հետաքրքիր թեմա ունեք այստեղ, ինչ եք կարծում մի հատ էլ հարց Ջավախքի մասին չտա՞նք
http://forum.xosq.net/index.php/topic,24.0.html
Logged
Mono
Նորեկ
*
Posts: 52



View Profile
« Reply #5 on: July 18, 2008, 11:00:09 AM »

Մի քանի տնտեսական հարցեր:
Հիմա ակնհայտ է դառնում, որ փորձեր են արվում կանոնավոր հարկային դաշտ բերել բիզնեսը: Ես որպես տնտեսագետ , տեղյակ լինելով հայկական հարկային դաշտին կարող եմ ասել, որ բիզնեսի մեխանիկական, պարտադրողական սկզբունքով հարկային դաշտ բերելը կարող է հանգեցնել լուրջ տնտեսական հիմնախնդիրների, որովհետև մեր հարկային օրենսդրությունում կան բազմաթիվ թերություններ, նաև կա գերհարկում, նույն եկամուտը կարող է հարկվի 2-3 անգամ:

1. Չե՞ք կարծում որ բիզնեսին հարկային դաշտ բերելուն զուգահեռ պետք է արագ տեմպերով կարգի բերվի հարկային դաշտը, կրճատվեն կամ հանվեն ավելորդ հարկատեսակներ, որպեսզի այս գործընթացը տա լուրջ արդյունքներ: Օրինակ իջեցվելու է՞ արդյոք Ավելացված Արժեքի Հարկի տոկոսադրույքը:

2. Ինչ է արվում Հայաստանում վարկային տոկոսադրույքների իջեցման համար: Հատկապես նկատի ունեմ հիպոթեկային վարկերի տոկոսադրույքները, որոնք շատ բարձր են

Logged
ssk
Amar-2008
Մասնակից
***
Posts: 481


View Profile
« Reply #6 on: July 18, 2008, 10:46:17 PM »

Պարո´ն նախագահ, նորից ես եմ,
1. Ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ Յապոնչիկը շուտով պատրաստվում է գալ Հայաստան, որպեսզի вaзврат անի 60 մլն. դոլար գումար, որը տրվել էր Կ.Կարապետյանին կոցմից, որպեսզի իր եղբայրը, եթե չեմ սխալվում Ա.Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու համար: (այս լուրը երեգ եմ լսել «գողական» շրջապատից)
2. Ձեզ հաճախ եմ տեսնում դասական համերգների, սակայն համերգի ընթացքում Ձեր դեմքին նայելով այնքան էլ չէի ասի, թե Ձեզ հասու է Պենդերեցկու կամ Շեդրինի երաժշտությունը, այնուամենայնիվ, շնորհակալ եմ, որ հովանավորում եք: Տանը դաշնամուր ունե՞ք:
3. Ճիշտ է արդյոք, որ ուզում եք ԵՊՀ ներկայիս ռեկտորին ազատել աշխատանքից, փոխարենը կարգելով վերջինիս տեղակալին:
4. Պարո´ն նախագահ, էսպես մինչև ե՞րբ...
Logged
groul
Administrator
Մասնակից
*****
Posts: 727


View Profile WWW
« Reply #7 on: July 19, 2008, 12:10:40 AM »

> 60 մլն. դոլար գումար
Այդ գումարով կարելի էր 10000-դրամանոց 1.8 մլն ընտրակաշառքներ բաժանել։ Խիստ կասկածում եմ, որ այդպիսի գումարն որևէ թեկնածուի կողմից ծախսվել է։
Logged
ssk
Amar-2008
Մասնակից
***
Posts: 481


View Profile
« Reply #8 on: July 19, 2008, 12:17:12 AM »

Ես էլ չեմ կարողանում մինչև վերջ հավատալ: Սակայն կարողա մի քիչ ուրճացվել են թվերը, բայց փաստը ճիշտ լինի:
Logged
Նաիրի Հոխիկյան
Amar-2008
Սկսնակ
**
Posts: 131


View Profile
« Reply #9 on: July 19, 2008, 01:56:22 PM »

Սմբատ, բայց դու հետաքրքիր մարդ ես...
Logged
Pages: [1]
  Print  
 
Jump to:  

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.7 | SMF © 2006-2008, Simple Machines LLC Valid XHTML 1.0! Valid CSS!